ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Դուք ուլտրա-ազգայնական տիրությում հանդես եկող քաղաքական վաշխառուներ եք

Դուք ուլտրա-ազգայնական տիրությում հանդես եկող քաղաքական վաշխառուներ եք
20.06.2023 | 13:37

Որևէ նախկին պաշտոնյա, ներկայումս ընդդիմադիր գործունեություն ծավալող այդպես էլ չզղջաց այն այլանդակությունների համար, որ իրականացվում էր հայ ազգի նկատմամաբ իրենց կառավարման տարիներին: Միայն ձևի համար՝ ձեռս կոտրվեր, Արմեն Սարգսյանին նախագահ չընտրեի:

Նրանց համար բոլոր դժաբխտությունները սկսվեցին 18 թվից: Իսկ 18 թվի գլխավոր մեղավորը՝ ժողովուրդն էր:

Փաշինյանական ռեժիմի որևէ ներկայացուցիչ այդպես էլ չզղջաց այն հանցագործությունների համար, որ սկզիբ առան 18 թվից: Ձևի համար՝ դե մենք անսխալական չենք, կներեք:

Նրանց համար բոլոր դժբախտությունների պատճառը եղել է մինչ 18 թվականը տիրած կառավարման մեջ, իսկ 18 թվին ժողովուրդը վերջ դրեց այդ ամենին:

Ընդդիմությունն ու փաշինյանականները 18 թվի «հեղափոխության» գլխավոր գործող ուժ են համարում ժողովրդին:

Նրանք ձեռ ձեռի տված համառորեն չեն ընդունում, որ 18 թվին ժողովուրդը օգտագործվել է որպես մասովկա:

Ընդդիմությունը չի զղջում: Փաշինյանը չի զղջում:

44-օրյա դիվերսիայի ժամանակ ընդդիմությունը համախմբվել էր երկրի գլխավոր գերագույն հրամանատար՝ Փաշինյանի շուրջը: Չէին հակառակվում, նույնիսկ երկար ժամանակ ձեն չէին հանում: Երբ կապիտուլյացիան ստորագրեց , ձեռքերն իրար քսելով, մտքերում պաշտոններ սկսեցին բաժանել:

Ես չեմ լսել, որ որևէ ընդդիմադիր խոսի՝ Ալիևի առաջ քաշած հինգ կետանոց ուլտիմատումից և պարզ ասի. եթե իրենք գան իշխանության, դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու՞ են, թե՞ ո՛չ:

Տարիներ շարունակ ընդդիմադիրները պատերի տակ Փաշինյանին ամենավերջին բառերն էին ասում, բայց հետո սկսեցին Սիմոնյան Ալենի հետ՝ Մոսկվա և Լոնդոն մեկնել: Լրագրողներից մեկն ասաց.

- Արթու'ր, բա որ տեսնես, թե ի'նչ է կատարվում պառլամենտի շենքում, բա որ տեսնես, թե ինչպե՛ս են իրար հետ ջան-ջիգյար անում:

Դուք սպասում եք խաղաղության պայմանագրին, որ անմիջապես մանդատները դնեք ու էլի վիրտուալ պաշտոնները կիսեք:

Ձեզ չի հետաքրքրում երկիրը:

Դուք ուլտրա-ազգայնական տիրությում հանդես եկող քաղաքական վաշխառուներ եք, կեղծ պատրիոտներ եք:

Գրողը ձեզ տանի:

Դուք ոչ պակաս պատասխանատվություն եք կրում այս խայտառակության համար ու պատմությունը ձեզ ևս չի մոռանալու:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4719

Մեկնաբանություններ